Ադրբեջանը հրապարակել է Բերձորի միջանցքը շրջանցող ճանապարհի լուսանկարները․ Բերձորը հանձնելով Արցախը շրջափակման մեջ կընկնի

288

Ադրբեջանը շարունակում է ինտենսիվ կառուցել Բերձորի միջանցքը շրջանցող ճանապարհը։ Նշենք, որ 2020թ․ նոյեմբերի 9-ի չարաբաստիկ հայտարարության համաձայն, նոր ճանապարհը պետք է անցներ Բերձորի (Լաչինի) միջանցքով, սակայն Հայաստանի բարձրագույն աթոռները զավթածները որևէ քայլ չձեռնարկեցին այդ ուղղությամբ, այլ հակառակը՝ հայկական տարբերակում Բերձորի միջանցքի «միջով» բառը փոխարինեցին «երկայնքով» բառով՝ արդարացնելով Ալիևի բռնազավթ քաղաքականությունը։ Այսօրվա ճանապարհն անցնելու է Ստեփանակերտ-Մեծ Շեն-Հին Շեն-Կոռնիձոր գծով՝ ամբողջությամբ շրջանցելով Բերձորը։

Բերձորի(Լաչինի) միջանցքի շրջանցող նոր կառուցվող ճանապարհն անցնում է հիմնականում բլուրների միջով և բավական բարդ ռելիեֆ ունի: Ճանապարհը չունի ստրատեգիական նշանակություն՝ այդ տարածքով չեն անցնում գազատարը, էլեկտրաէներգիայի և այլ կապուղիներ: Օրինակ՝ ձնաբուքի պարագայում, ճանապարհը կարող է շատ երկար ժամանակ փակ մնալ՝ ճանապարհի մաքրման անհնարինության պատճառով:

Ի տարբերություն նոր կառուցվող ճանապարհի, Բերձորի(Լաչինի) միջանցքն ունի ստրատեգիական նշանակություն, այնտեղով են անցնում Հայաստանն ու Արցախը կապող բոլոր ենթակառուցվածքները։

Բերձորի միջանցքի հանձնմամբ, կկորցնենք Արցախը, այն ամբողջությամբ կհայաթափվի։

Նշենք, որ թշնամին հայտարարում է, որ Բերձորի միջանցքը Բերձոր քաղաքոցվ և Աղավնո գյուղով հանձնվելու է հուլիսի ամսին։