Ադրբեջանը հրաժարվում է Մոսկվայում ձեռք բերված պայմանավորվածությունից․ Մանե Գևորգյան

10
Մանե Գևորգյան

Լեռնային Ղարաբաղում հրադադարի վերահսկողության մեխանիզմը քննարկելու նպատակով Ռուսաստանի նախաձեռնությամբ Հայաստանի զինվորականները մեկնել են Մոսկվա Ադրբեջանի ՊՆ ներկայացուցիչների հետ հանդիպելու համար՝ «Լուրերին» հայտնել է վարչապետի խոսնակը։

Մանե Գևորգյանի փոխանցմամբ՝ Բաքուն, սակայն, չի ուղարկել իր պաշտոնյաներին Հայաստանի ռազմական գերատեսչության ներկայացուցիչների հետ հանդիպմանը մասնակցելու համար: Դա նշանակում է, որ Ադրբեջանը, ըստ էության, հրաժարվում է Մոսկվայում ձեռք բերված պայմանավորվածությունից և մերժմամբ պատասխանում Ռուսաստանի նախաձեռնությանը, ասել է Հայաստանի վարչապետի խոսակը։