Համացանցում տեսանյութեր են տարածվել, որոնցից պարզ է դառնում, որ Ադրբեջանը շարունակում է ոչնչացրել Արցախում բռնազավթված տարածքներում գտնվող հայկական հուշարձանները։ Այսօր պարզ դարձավ, որ թշնամին հողին է հավասարեցրել օկուպացված Հին Շեն գյուղի հայկական գերեզմանոցը։ Համացանցում հայտնված տեսանյութից ակնհայտ է դառնում, որ գերեզմանոցի հետքն անգամ չի մնացել։
Նշենք, որ Բաքուն Բերձորի միջանցքին փոխարինող այսպես կոչված այլընտրանքային ճանապարհը գցում է հենց Հին Շենով։ Արցախը Հայաստանին կապող, բայց իրականում կտրող ուղին լինելու է Ստեփանակերտ-Մեծ Շեն-Հին Շեն-Կոռնիձոր ճանապարհը։