Ադրբեջանը Հայաստանի զինված ուժերին մղեց անհամաչափ գործողությունների

5
Արցախի նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ադրբեջանը, հայկական բնակավայրերը թիրախավորելով, ըստ էության, Հայաստանի զինված ուժերին մղեց անհամաչափ գործողությունների։ Արդյունքում` Ադրբեջանն ունեցավ մեկ տասնյակից ավելի մարդկային, տեխնիկական միջոցների, ԱԹՍ-ների, տարբեր կարգի զրահապատ և ռազմական նշանակության շարժական ու անշարժ միջոցների կորուստներ»։