Ադրբեջանը հետախուզում է հայտարարել Հայաստանի ավելի քան երկու տասնյակ քաղաքացիների հանդեպ

195

Ադրբեջանի իշխանությունները հետախուզում են հայտարարել Հայաստանի ավելի քան երկու տասնյակ քաղաքացիների հանդեպ: Այս մասին հայտնում է Trend-ը՝ հղում անելով Ադրբեջանի գլխավոր դատախազությանը:

Հայաստանի քաղաքացիների հանդեպ միջազգային հետախուզում է (ինչ գծով՝ չի հաղորդվում) հայտարարվել քրեական գործերով, որոնք վերաբերում են սեպտեմբերի 27-ից մինչեւ օրս ընկած ժամանակահատվածում «հայկական Զինված ուժերի կողմից Ադրբեջանի դեմ կատարված հանցագործություններին»: