Ադրբեջանը հայտնել է Շուշիում «Իսկանդերի» պայթած հրթիռների կոորդինատները (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

97

Ադրբեջանի ականազերծման ծառայությունը հայտարարել է, որ մարտի 15-ին Շուշի քաղաքում ականազերծման աշխատանքների ընթացքում հայտնաբերվել են 2 պայթած հրթիռների մնացորդներ, որոնց սերիական համարները (9M723) հաստատում են, որ դրանք «Իսկանդեր» համալիրի հրթիռներ են եղել։

Ծառայությունը հրապարակել է հրթիռների պայթելու կոորդինատները՝ 39°45’38.10«N 46°44’33.90»E և 39°45’27.80«N 46°45’25.80»E։

«Անգամ բաց աղբյուրներում փնտրելիս կարելի է համոզվել, որ 9M723 նույնականացման համարով հրթիռները պատկանում են «Իսկանդեր» հրթիռային համալիրներին»,-հայտարարել է Ադրբեջանի ականազերծման ծառայության (ANAMA) ներկայացուցիչը։

Հիշեցնենք, որ Ալիևը հայտարարել էր, որ պատերազմի ընթացքում Իսկանդեր չի կիրառվել, թե ինչու էր ստում Բաքվի բռնակալը գուշակել կարելի է։