ՄԱԿ-ում Ադրբեջանի մշտական ներկայացուցիչ Յաշար Ալիևը հայտարարել է Բաքվի նոր պահանջների մասին: Հերթը հասավ 8 սահմանամերձ գյուղին։ Այս մասին նա ասել է Նյու Յորքում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բաց բանավեճի ժամանակ:
Ըստ հայտարության տեքստի՝
«Հայաստանը պետք է․
. կատարի իր «միջազգային պարտավորությունները»
. ամբողջությամբ դուրս բերի իր զինված ուժերը
. ազատի ութ սահմանամերձ գյուղերը
. զերծ մնա տարածքային պահանջներից, «անօրինական
գործողություններից և ապատեղեկատվությունից»
. փոխհատուցի Ադրբեջանին «պատճառված վնասը»
. «խաղաղության պայմանագիր» կնքի և սահմանազատում սկսի: