Ադրբեջանը Հայաստանի դեմ միջպետական ​​արբիտրաժային գործընթաց է սկսել․ հանքերի և հիդրոէլեկտրակայանների համար փոխհատուցում է պահանջում

126

Ադրբեջանն անցել է հերթական ահաբեկմանը․ հիմա էլ Հայաստանի դեմ միջպետական ​​արբիտրաժային գործընթաց է սկսել։ Այս մասին տեղեկանում ենք  Ադրբեջանի ԱԳՆ-ին։

Հաղորդագրության մեջ նշվում է, որ ադրբեջանական կողմը Հայաստանին ներկայացված արբիտրաժային ծանուցման մեջ Հայաստանից ֆինանսական փոխհատուցում է պահանջում՝ իբր Արցախի տարածքում «37 հիդրոէլեկտրակայան կառուցելու համար»։

Խոսքը, ըստ ադրբեջանական կողմի մեղադրանքի, Թարթառի ՀԷԿ-ի, Սարսանգի ջրամբարի, ածխի պաշարների և այլ օբյեկտների շահագործման մասին է։