Ադրբեջանը, համընդհանուր անտարբերության ֆոնին, 100 օր է, ինչ փակել է Բերձորի միջանցքը․ Վալերի Բուայե

39

Արդեն 100 օր է, ինչ Ադրբեջանը, համընդհանուր անտարբերության ֆոնին, փակել է Բերձորի միջանցքը՝ կտրելով Լեռնային Ղարաբաղն ու նրա 120.000 բնակիչները ողջ աշխարհից։ Ես իմ մտքերով հայերի հետ եմ և ուզում եմ նորից ցույց տալ նրանց իմ համերաշխությունն ու խորը բարեկամությունը նրանց։ Այս մասին գրել է ֆրանսիացի սենատոր Վալերի Բուայեն։