Ադրբեջանը գրավել է Արցախի Սարցասար լեռը և մի շարք այլ բարձունքներ․ ՏԱՍՍ

340

Օգոստոսի 6-ին՝ շաբաթ օրը, Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը հայտարարել է, թե Ադրբեջանի զինված ուժերը վերահսկողության տակ են վերցրել Արցախի Սառցասար (Բուզդուխ) լեռը և մի շարք այլ բարձունքներ, գրում է «ՏԱՍՍ»-ը։

Նշենք, որ ՊԲ-ն որևէ կերպ չի արձագանքել, այս տեղեկությանը, չնայած, որ թշնական կողմն արդեն տեսանյութեր է տարածել, թե ինչպես են մեր տղաների դիրքերը հանգիստ վերցնում, ռուս խաղաղապահները ևս ներկա են եղել։ Այսինքն ևս մեկ անգամ խախտվել է նոյեմբերի 9-ի հայտարարությունը։

Ի դեպ, ՌԴ ՊՆ հաղորդագրության մեջ նախորդ օրերին արձանագրվել է, որ Սարցասարի շուրջ մարտեր են ընթացել, բայց հետո չի արձանագրվել, որ լեռան վերահսկողությունը հանձնվել է ադրբեջանցիներին։

Թշնամու տարածած տեսանյութում, զինվորականներից մեկը ցուցադրում է Գորշ գայլերի նշանը։