Ադրբեջանը եւ Հայաստանը Ղարաբաղյան կարգավորման հարցով հանդիպում կանցկացնեն

51
Արա Այվազյան

Ադրբեջանը եւ Հայաստանը Ղարաբաղյան կարգավորման հարցով հանդիպում կանցկացնեն այն բանից հետո, երբ հակամարտության գոտում իրավիճակը կայունանա: Այս մասին իր ռուս գործընկերոջ հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ ԱԳՆ ղեկավար Արա Այվազյանը:

«Մենք մոտ ժամանակներս ակնկալում ենք տարածաշրջան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցը, ինչպես նաեւ խորհրդակցություններ միջնորդների եւ ԱԳՆ ղեկավարների միջեւ: Հետագայում հնարավոր է հող նախապատրաստել նոր բանակցային գործընթացի համար»,-ասել է նա:

Այվազյանը հավելել է, որ Երեւանն ու Մոսկվան զգուշավոր լավատեսություն ունեն երկխոսության վերսկսման առումով: Եվ կողմերը պետք է անեն հնարավորամեն ինչ, որպեսզի ողբերգությունը չկրկնվի:

Սերգեյ Լավրովն, իր հերթին, նշել է, որ Մոսվկան ողջունում է Բաքվի եւ Երեւանի ցանկացած քայլ՝ ուղղված ԼՂ-ում իրավիճակի կարգավորմանը, սակայն բարձր մակարդակով շփման ժամկետները նրանք պետք է ինքները որոշեն: