Ադրբեջանը երկու օրում երկու գեներալ-լեյտենանտ է կորցրել

12

Ալեն Ղուլյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ 

«Ադրբեջանը երկու օրում երկու գեներալ-լեյտենանտ է կորցրել, երկուսն էլ` Մամեդով.. Ի դեպ, երկուսն էլ պաշտպանության նախարարի տեղակալ են աշխատել։

Երեկ հայտնի է դարձել, որ մահացել է Ադրբեջանի պաշտպանության նախարարի նախկին տեղակալ (2003-ից 2014) գեներալ-լեյտենանտ Չինգիզ Մուստաֆա օղլու Մամեդովը, այսօր էլ` սույն թվականի հուլիսի 8-ին պաշտպանության նախարարի նյութատեխնիկական ապահովման գծով տեղակալի-նյութատեխնիկական ապահովման գլխավոր վարչության պետի պաշտոնից (2015-ից 2020) ազատված, գեներալ-լեյտենանտ Ֆուադ Նադիր օղլու Մամեդովը»։