Ադրբեջանը դեռևս չի դիմել ՀԱՊԿ-ին դիտորդ երկրի կարգավիճակ ստանալու համար․ ՌԴ ԱԳՆ

25

Ադրբեջանը դեռևս չի դիմել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը՝ դիտորդ երկրի կարգավիճակ ստանալու համար։ Այդ մասին հինգշաբթի օրը լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ

հայտարարել է ՌԴ ԱԳՆ Տեղեկատվության և տպագրության դեպարտամենտի ղեկավարի տեղակալ Ալեքսանդր Բիկանտովը։

«Կարող եմ միանգամից նշել, որ ՀԱՊԿ անդամ պետությունների կողմից որդեգրվել է թափանցիկության բարձրացման քաղաքականություն, այդ թվում՝ տեղեկատվական ոլորտում, ինչպես նաև կազմակերպության արտաքին կապերի ընդլայնում։ Ընդունվել են փաստաթղթեր, որոնք նախատեսում են շահագրգիռ տարբեր երկրների, գործընկերոջ կամ դիտորդի կարգավիճակով, միանալ ՀԱՊԿ գործունեությանը։ Ինչպես հայտնի է, այդպիսի որոշումներն ընդունվում են փոխհամաձայնությամբ։ Ադրբեջանի կողմից նման հայտ դեռևս չի ներկայացվել»,- նշել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։