Ադրբեջանը չի ուզում Հայաստանի հետ քննարկել Ղարաբաղի հարցը․ Նիկոլ Փաշինյան

85

Կառավարության աթոռը զավթած Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Բրյուսելյան վերջին հանդիպմանը պարզվել է, որ Ադրբեջանը հրաժարվում է «խաղաղության բանակցություններ» վարել իրենց ներկայացրած սկզբունքների հիման վրա:

«Թվում էր, թե սրա շուրջ կա ըմբռնում, բայց հընթացս, մասնավորապես բրյուսելյան վերջին հանդիպման ընթացքում պարզվեց, որ Ադրբեջանը հրաժարվում է «խաղաղության բանակցություններ» վարել նաև մեր ներկայացրած սկզբունքների հիման վրա»,-ասաց Փաշինյանը:

Նրա խոսքով՝ Ադրբեջանը չի ուզում Հայաստանի հետ քննարկել Ղարաբաղի հարցը, որովհետև իրենց դիրքորոշումն այն է, որ Ղարաբաղի հարցը «լուծված է», կամ առնվազն դա Ադրբեջանի ներքին հարցն է։

Հ․ Գ․ Հարց է առաջանում՝ այդ դեպքում ինչ էր Փաշինյանը 4 ժամ քննարկում Ալիևի հետ, երբ վերջինս հրաժարվում է իր հետ որևէ բան քննարկելուց։