Ադրբեջանը չէր կարող այդպիսի ինտենսիվ մարտերը շարունակել առանց մեր աջակցության․ Իսրայելի ՊՆ պաշտոնյա

8
Իսրայել

Asia Times-ին Իսրայելի պաշտպանության նախարարության աղբյուրը հայտնել է, որ Ադրբեջանի  Silk Way ինքնաթիռները շարունակում են բեռնատար չվերթներ իրականացնել դեպի Իսրայել: Այնտեղից նրանք տանում են տոննաներով զենքեր, որոնք այնուհետև օգտագործում են Լեռնային Ղարաբաղում: Ադրբեջանը չէր կարողանա շարունակել այդպիսի ինտենսիվ գործողություններն առանց մեր զենքի։

«Ադրբեջանը չէր կարող այդպիսի ինտենսիվ գործողությունները շարունակել առանց մեր աջակցության», – հրատարակությանն ասել է Իսրայելի ՊՆ բարձրաստիճան զրուցակիցը, որը պատասխանատու է զենքի բոլոր մատակարարումների համար: Աղբյուրը հաստատել է, որ դեպի Ադրբեջան դրանք շարունակվում են: Ստոկհոլմի խաղաղության միջազգային հետազոտությունների ինստիտուտի (SIPRI) տվյալների համաձայն՝ անցյալ տարի Իսրայելն ապահովել է Ադրբեջան զենքի ամբողջ ներմուծման 61%-ը: Հիմնական մատակարարումները բաժին են ընկել IAI Harop կամիկաձե անօդաչու թռչող սարքերին և M095 DPICM կաստերային ռումբերին: Ըստ առաջնագծի ապացույցների՝ ադրբեջանական բանակը դրանք ակտիվորեն օգտագործում է Լեռնային Ղարաբաղում, նշում է Asia Times-ը:

Ենթադրվում է, որ Ադրբեջանն Իսրայելին համաձայնություն է տվել օգտագործել Իրանի տարածքը Իրանի դեմ հարվածների դեպքում, իսկ Թել Ավիվն Ադրբեջանի ենթակառուցվածքներն օգտագործում է հարևան պետությունում հետախուզության համար:

«Այս ամենը նշանակում է, որ չնայած Իսրայելում Հայաստանի հանդեպ ունեցած համակրանքին, երկրի իշխանությունները կշարունակեն հետևել իրենց քաղաքականությանը Կովկասում «իրական քաղաքականության» ռազմավարության շրջանակներում: Իսրայելի պահվածքը միշտ հիմնված է եղել այն փաստի վրա, որ երկիրը շրջապատված է թշնամիներով և որպես ընկերներ ընդունում է նրան, ում կարող է: Հետևաբար, մինչ Ադրբեջանն օգտակար է Իսրայելին Իրանի դեմ պայքարում, Թել Ավիվը կշարունակի ֆինանսական աջակցություն ցուցաբերել Բաքվին», – ամփոփում է Asia Times-ը: