Ադրբեջանը տեխնիկական աջակցություն է ստանում Թուրքիայից, ով սիրիայից վարձկաններ է ներգրավում․ Թրամփի անվտանգության հարցերով խորհրդական

25

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ռոբերտ Օ՛Բրայենը՝ Լոս Անջելեսի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը ուշագրավ հայտարարություն է արել՝ նշելով․

Ադրբեջանն օգտագործում է նավթային գումարները` զինտեխնիկա գնելու համար: Նա ստանում է տեխնիկական աջակցություն Թուրքիայից: Չնայած թուրքական ժխտումներին, կան բազմաթիվ հաղորդումներ, լրատվամիջոցների բաց աղբյուրներում տեղեկություններ, որ Թուրքիան հակամարտության մեջ է ներգրավում սիրիացի վարձկանների։