Հուլիսի 9-10-ն Ադրբեջանի իշխանությունները դեպի Լեռնային Ղարաբաղի օկուպացված տարածքներ դիվանագիտական ներկայացուցչությունների մակարդակով այցելություն էին կազմակերպել, որին հրաժարվել էին մասնակցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետությունները՝ Ռուսաստանի Դաշնություն, Ֆրանսիայի Հանրապետություն, Ամերիկայի Միացյալ Նահանգներ։
Ադրբեջանական «Ազերի Դեյլի» կայքի հարցում է ուղարկել ՌԴ դեսպանատուն ու հետաքրքրվել՝ «Ինչու՞ Եռակողմ համաձայնագրի կյանքի կոչման երաշխավոր Ռուսաստանն անտեսեց Շուշի այցելելու հրավերը»:
ՌԴ դեսպանության մամուլի քարտուղար Ալինա Զոլոտարևան արձագանքել է. «Մենք չենք մեկնաբանում Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանի ժամանակացույցը և այցերը»։











