Օգոստոսի 5-ից նախատեսվում է Ադրբեջանում գործող խիստ կարանտինային ռեժիմը մեղմել։ Կչեղարկվի միայն SMS հաղորդագրություններով և ծառայողական վկայականներով, ինչպես նաև հատուկ պորտալի միջոցով տնից դուրս գալու արգելքը։
Քաղաքացիներին կթույլատրվի այցելել լողափեր, որոնք Ադրբեջանի համապատասխան կառույցների կողմից կճանաչվեն համապատասխանող կարանտինային ռեժիմի պահանջներին:
Ադրբեջանի կառավարությանը կից օպերատիվ շտաբը հայտարարել է, որ կորոնավիրուսի տարածման դեմ ձեռնարկված միջոցները, որոնք կիրառվում են հունիսի 21-ից, թույլ են տվել կայունացնել սանիտարահամաճարակային իրավիճակը։














