Ադրբեջանում՝ Իրանի սահմանին մոտ, կանգնեցվել է Իսրայելի դրոշը

208

Ադրբեջանում Իրանի սահմանից 45 կմ հեռավորության վրա կանգնեցվել է Իսրայելի դրոշը։ Այս մասին հայտնում է Infoteka24-ը:

Azariha իրանական տելեգրամ-ալիքի Բաքվի աղբյուրները հայտնում են, որ դրոշը կանգնեցվել է Լենքորան քաղաքում:

Դրոշի ծածանման մասին լուրը հաստատել է նաև Լենքորանի համալսարանի պրոֆեսոր Յադեգար Սադեղլին։

Նշենք, որ Լենքորանը Թալիշստանում է գտնվում, որը իրանական սահմանից 45 կմ հեռավորության վրա է գտնվում։