Ադրբեջանում ջրի խնդրի աշխարհագրությունն ընդլայնվում է․ գետերն ու հորերը ցամաքել են

12
Ադրբեջան անունով արհեստածին պետությունում ջրի խնդրի աշխարհագրությունն ընդլայնվում է։ Այս մասին գրել է Կարեն Հովհաննիսյանը․

«Ադրբեջանի հյուսիսում գնտվող Խաչմազ շրջանը, որտեղով հոսում է նաև Քւդյալչայ գետը, ոռոգման և խմելու ջրի շատ լուրջ խնդիր ունի։ Արտեզյան հորերն արդեն ցամաքել են, գետն այն աստիճան է ծանծաղել, որ հնարավոր չէ թեկուզ պոմպերով ջուր մղել բնակավայրեր։

Այստեղ ևս ջրի բողոքն ուղկեցվում է հակաիշխանական լոզունգներով։ Հատկապես բնակիչների դուրը չի գալիս, երբ Բաքվի բռնապետի քարոզչամեքենան միշտ խոսում և ցուցադրում է Ալիևի այս կամ այն արտեզյան հորերի բացման արարողությունը։

«Թեկուզ այդ բռնակները (նկատի ունեն Ալիևի կողմից բացվող արտեզյան հորերի, կամ պոմպերի փականները) ոսկուց լինեն, մեզ ոչինչ չեն տալիս, քանի որ այդտեղից ջուր չի հոսում։

Նկարում ուշադրություն դարձրեք, թե «ժամանակակից և հզոր» Ադրբեջանում ինչպես են մինչև հիմա արտեզյան ջուրը ընդդերքից դուրս մղել»։