Ադրբեջանում շարունակում են ձերբակալել հուլիսի 14 լույս 15-ի գիշերը Բաքվում անցկացրած հակակառավարական ցույցերի մասնակիցներին, ովքեր մտել էին Ադրբեջանի Միլի մեջլիսի շենք: Այս մասին հաղորդում են ադրբեջանական զլմ-ները:
Այսօր կալանավորվել է նաև Արցախյան պատերազնի մասնակից ընդդիմադիր Ասիֆ Յուսիֆլին:
Նշենք, որ ցույցերի ընթացքում մասնակիցները շարունակ հնչեցնում էին կոչեր, որ պատերազմ են ուզում Ղարաբաղում:
Աղբյուրները նշում են, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայ-ադրբեջանական ճակատում կրած անհաջողություններից հետո ամեն կերպ փորձում է երկրում հակաիշխանական դրսևորումնները բնում խեղդել:














