Ադրբեջանում ցուցակ են կազմել, թե ովքեր կարող են ապրել Արցախում

191

Ադրբեջանում շարունակում են հնչեցնել հայատյաց հայտարարությունները։ Հատկապես նման հայտարարություններով աչքի է ընկել ադրբեջանցի պատգամավոր Հիքմեթ Բաբաօղլուն։ Թշնամական լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում «ադրբեջանցի ժողովրդի ընտրյալը» բարձրաձայն արտահայտել է իր մտքերն այն մասին, թե «հայերից ում թույլ կտան մնալ Լեռնային Ղարաբաղում»։

Պատգամավորի թոփի առաջին հորիզոնականում ռուսական անձնագրեր ունեցող քաղաքացիներն են, որոնցից Բաբաօղլուն ուզում է օր առաջ ազատվել։

Արցախից վտարվողների շարքում են վերաբնակեցված սփյուռքահայերը։

Ադրբեջանցի պատգամավորը վերջում խոստովանել է, որ «որոշումն այն մասին, թե ով իրավունք կունենա մնալ եւ ապրել Ղարաբաղում, կընդունվի Ադրբեջանի օրենքներին համապատասխան»։

Նրա խոսքով՝ «նախնական պայմաններն այն են, որ առաջին հերթին նման շանս կարող են ունենալ այն հայերը, որոնք չեն խախտել Ադրբեջանի օրենքները։ Բայց ժամանակը գնում է, եւ այդ գործընթացը պետք է ավարտվի մինչեւ տարեվերջ»։

Ինչ վերաբերում է Ռուբեն Վարդանյանին, ապա, պատգամավորի խոսքով, «նրա ճակատագիրը կորոշվի ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից համապապատսխան կարգով»։