Ֆեյսբուքյան օգտատեր Գոռ Երեմյանը գրում է.
Ադրբեջանում չեն թողնում սպանվածների հարազատները մահը սգան։ Իշխանական քարոզչության համար թաղման արարողությունները կարծես բեմադրություն լինեն։ Միանգամից աչք է զարնում դագաղի կողքը խմբված երեխաները՝ ադրբեջանական դրոշը ձեռքներին։ Հայկական միջավայրում հավանաբար երեխաներին հեռու կտանեին։ Չգիտես ինչու թաղման արարողությունների ժամանակ, որպես կանոն, հարցազրույց են վերցնում սգակիր հորից, որ փաթաթված է լինում Ադրբեջանի դրոշով։ Սրանք էլ դարձյալ, որպես կանոն, ասում են՝ որդիս թող մատաղ լինի հայրենիքին, հայրենիքը շեն մնա։
Կից նկարում, թվում է ինչ-որ մեկը սգում է կորստյան համար, բայց ադրբեջանցի ընդդիմադիր լրագրողները պարզել են՝ ամեն ինչ արհեստական է, դրոշը տալիս են ձեռքը, հավանաբար ասում գնա՛, լացի՛ր ու դրոշով սրբի՛ր արցունքներդ։ Տեսանյութում այս ամենը հստակ երևում է, հետաքրքրվողներին կուղարկեմ։














