Ադրբեջանում ավելացել են ամուսնալուծությունները

25
Ադրբեջանում ներկայումս կա 2,1 միլիոն ընտանիք։ Ինչպես հաղորդում են ադրբեջանական զլմ-ները երկրում ավելացել են ամուսնալուծությունները։

Ամուսնալուծությունների պատճառները տարբեր են։ Ըստ վիճակագրության, եթե 2011-ին կնքվել է 88 145 ամուսնություն Ադրբեջանում, ապա 2019 թվականին այդ ցուցանիշը նվազել է եւ հասել 63 869-ի։ Իսկ ահա ամուսնալուծությունները եթե 2011-ին կազմել են 10 747 դեպք, ապա 2019-ին աճելով՝ հասել են 17 148-ի։