Ադրբեջանում ԱՄՆ դեսպանը շնորհավորել է Ադրբեջանին՝ «տարածքային ամբողջականության վերականգնման» կապակցությամբ

88
Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Էրլ Լիցենբերգը շնորհավորել է Ադրբեջանին՝ «տարածքային ամբողջականության վերականգնման կապակցությամբ»:
Դեսպանը ընդգծել է ամերիկյան ընկերությունների պատրաստակամությունը աջակցել Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքների վերականգնման գործում։ Մասնավորապես նա շեշտել է հետաքրքրվածությունը ջրային ռեսուրսների, ճանապարհային և այլ ենթակառուցվածքների հարցում։
Հ․Գ․ ԱՄՆ-ը, լինելով Մինսկի խմբի համանախագահող երկիր, ակնհայտորեն միակողմանի քաղաքականություն է վարում։ Այս կոնտենքստում, երբ նոյեմբերի 9-ի խայտառակ հայտարարությունից հետո ԱՄՆ-ն խոսում է ԼՂ կարգավիճակի մասին, հետաքրքիր է՝ ինչպես է դիտարկում այդ կարգավիճակի լուծումը։ Այս շնորհավորանքը կարծես մեզ լավ բան չի հուշում։