Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի միջպետական արբիտրաժային վարույթ է նախաձեռնել

38
Իլհամ Ալիև

Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի միջպետական արբիտրաժային վարույթ է նախաձեռնել:

Ադրբեջանը Հայաստանին մեղադրում է իբրև «անտառներ հատելու և Կովկասյան լեռներն աղտոտելու մեջ»: Ընդ որում, խոսքը Արցախյան երրորդ՝ 44-օրյա պատերազմից հետո իրենց կողմից օկուպացված հայկական տարածքների մասին է:

Ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնում են, որ Ադրբեջանը միջպետական արբիտրաժային վարույթ է սկսել՝ Եվրոպայի վայրի բնության և բնական միջավայրի պահպանության մասին Բեռնի կոնվենցիայի շրջանակներում:

Հիշեցնենք, որ բնությամբ տոգորված Ադրբեջանը 44-օրյա պատերազմի ժամանակ կիրառում էր ֆոսֆոր, որով ամբողջությամբ վերացրեց Արցախի մի շարք անտառներ։