Ադրբեջանը միջպետական հայց է ներկայացրել ՄԻԵԴ՝ ընդդեմ Հայաստանի: Այս մասին հայտնել է ՄԻԵԴ-ում Ադրբեջանի լիազոր ներկայացուցիչ Չինգիզ Ասկերովը:
Հայցում Ադրբեջանն իբր թե «փաստեր» է ներկայացրել, որ Երևանը պատասխանատու է 2022 թվականի մայիս-օգոստոս ամիսներին Բերձոր քաղաքում, Աղավնո և Սուս գյուղերում հարյուրավոր գույքի ոչնչացման համար։











