Ադրբեջանն այսօր պատրաստակամություն է դրսևորում փակելու թշնամանքի, ատելության և դիմակայության էջը. Ալիևը

115
Իլհամ Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Արցախում ռազմական գործողությունների ավարտից հետո ստեղծված իրավիճակի ճիշտ գնահատումից է կախված  երկարաժամկետ խաղաղության հաստատումը:

«Կարծում եմ, որ տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության և կայունության հաստատման հնարավորությունների օգտագործումը մեծապես կախված կլինի տարածաշրջանի երկրների, խոշոր պետությունների կողմից այդ իրողությունների ճիշտ գնահատումից», – ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այս մասին Ալիևը ասել է երեքշաբթի օրը՝ «Նիզամի Գյանջավիի միջազգային կենտրոնի» համանախագահ, եգիպտացի գիտնական և քաղաքական գործիչ Իսմայիլ Սերագելդինի հետ տեսակապի ժամանակ:

Ալիևը ասես մոռացել է, որ դեռևս մի քանի հարյուր հայ ռազմագերի է պահվում իր երկրում և հայտարարել, որ իբր «Ադրբեջանն այսօր պատրաստակամություն է դրսևորում փակելու թշնամանքի, ատելության և դիմակայության էջը»:

Ըստ Ալիևի` տարածաշրջանում երկար տարիների սպասումներից հետո խաղաղություն է հաստատվել, և այն պետք է լինի երկարաժամկետ: