Ադրբեջանն այժմ ներխուժել է Հայաստան՝ ակնհայտորեն խախտելով միջազգային իրավունքը. Ֆրեն Փալոուն

65

Ամերիկայի Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատի Էներգետիկայի և առևտրի հանձնաժողովի նախագահ, Հանրապետական կոնգրեսական Ֆրենք Փալոունը թվիթերյան գրառմամբ անդրադարձել է Սյունիքի շուրջ ստեղծված իրավիճակին՝ դատապարտելով ադրբեջանական ներխուժումը Հայաստանի տարածք։

«Ադրբեջանն այժմ ներխուժել է Հայաստան՝ ակնհայտորեն խախտելով միջազգային իրավունքը: ԱՄՆ-ը պետք է աներկիմաստ պայմաններով դատապարտի այս հարձակումը և օգտագործի իր ազդեցությունը դաշնակիցների վրա` հասնելու Հայաստանի տարածքից ադրբեջանական ուժերի դուրս բերելուն», – գրել է կոնգրեսականը: