Ադրբեջանն ավիառումբեր է մատակարարել Ուկրաինային. փաստաթղթեր են շրջանառվում

69

Ռուսական սոցցանցային հարթակներն ու տարբեր երկրների լրատվամիջոցներ ողողված են տեղեկությամբ, ըստ որի` Ադրբեջանը, ռուս-ուկրաինական կոնֆլիկտում, առերես չեզոք դիրք գրավելով, ավիառումբեր է մատակարարել Ուկրաինային: Հաղորդում է ելեգրամի Wings of war («Крыля войны») ռուսական ալիքը՝ վկայակոչելով իրաքյան Sabereen News Տելեգրամ ալիքի կողմից հրապարակված փաստաթղթերը, որոնց համաձայն՝ Ադրբեջանը 2022 թ. ապրիլին գաղտնի զինամթերք է մատակարարել Ուկրաինայի զինվորականներին:

Ըստ այդ փաստաթղթերի՝ Ադրբեջանի ՊՆ-ին կից գործող CIHAZ արդյունաբերական ասոցիացիան ավիառումբեր է ուղարկել ուկրաինական «Ուկրսպեցէքսպորտ» պետական ընկերությանը: Բեռնափոխադրումն իրականացրել է «Մերիդիան» ավիաընկերությունը՝ Սուդանի Խարտում քաղաքից դեպի Լեհաստան, այնտեղից էլ՝ Ուկրաինա:

«Այսպիսով, Ադրբեջանը (և որոշ չափով նաև Թուրքիան) ուղղակիորեն մասնակցել են Ուկրաինայի զինված ուժերը բարձր ճշգրտության ավիառումբերով զինելուն՝ չնայած Ուկրաինայում զինված հակամարտության նկատմամբ պաշտոնական չեզոքությանը: Մնում է երկու հիմնական հարց՝ քանի՞ այդպիսի ռումբ է կիրառվել Ռուսաստանի Դաշնության և Լուգանսկի ու Դոնեցկի ժողովրդական հանրապետությունների դեմ, և Ադրբեջանի ինչի՞ն է պետք նման կեղտոտ պատմությունը: Հանուն կասկածելի օգուտների՞», – եզրափակում է ռուսական Տելեգրամ ալիքը: