Ադրբեջանն Ասկերանի շրջանում խախտել է հրադադարը

111

Ռուսական խաղաղապահ զորախումբն Արցախում հրադադարի ռեժիմի խախտում է արձանագրել։ Տեղեկանում ենք ՌԴ ՊՆ տեղեկագրից։

«Երեսուն դիտակետերում ռուս խաղաղապահները շուրջօրյա վերահսկում են իրավիճակը և հրադադարի ռեժիմի պահպանումը։

Ասկերանի շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի մեկ խախտում։ Տուժածներ չկան։ Ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը ադրբեջանական և հայկական կողմերի հետ համատեղ հետաքննություն է անցկացնում։

Մարտակերտի, Մարտունու և Շուշիի շրջաններում պարեկություն է իրականացվել երեք երթուղիներով»,-ասված է հաղորդագրության մեջ։