Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի ծառայության ղեկավար Լեյլա Աբդուլաևան արձագանքել է ՀՀ կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հնչեցրած հայտարարությանը:
Նա նշել է, որ ՀՀ վարչապետի հայտարարությունը իբրև թե «հերթական հարվածն է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ տարվող բանակցային գործընթացին»:
Նրա խոսքով՝ «դրանով Հայաստանը ցանկանում է կանգնեցնել բանակցային գործընթացն ու հանդես է գալիս դրա ձևաչափը փոխելու պահանջով, սակայն ձևաչափը չի կարող փոխվել»:
Աբդուլաևան հավանաբար կարճ հիշողություն ունի և մոռացել է, որ հուլիսի 12-ին իր երկիրն է հարձակվել է Հայաստանի վրա՝ դրանով իսկ ձախողելով բանակցային գործընթացը: Աբուդալևան նաև մոռացել է, որ Փաշինյանը դեռևս երկու տարի առաջ է նշել Արցախը՝ բանակցային սեղան վերադարձնելու կարևորության մասին:











