Ադրբեջանն այս պահին 20 զոհ ունի. Տիգրան Աբրահամյան

31
Ռազմական փարձագետ Տիգրան Աբրահամյանը հայտնել է, որ այս պահին էլ Ադրբեջանը իր գործողություններն է շարունակում Տավուշի ուղղությամբ: Այս մասին գրում է Lurer.com-ը:

«Մտահոգիչ է այն հանգամանքը, որ հրաձգային կամ խոշոր տրամաչափի գնդացիրներից բացի դեռ երեկվանից նաև հրետանի է կիրառվում, ինչը իրավիճակը առավել լարված է դարձնում »,- պարզաբանեց փորձագետը՝ հավելով»,- ընդգծեց փորձագետը:

Անդրադառնալով Ադրբեջանի ԶՈՒ կորուսների, Աբրահամյանը նշեց.

«ՀՀ ԶՈՒ-ն ոչնչացրել են թռչող սարք, ռազմական նշանակության մեքենա․ դեռ այսքանն է հայտնի, բայց երկու կողմից էլ օգտագործվել է հրետանի և այս պահին բարդ է ասել, թե ինչ ծավալի և, թե ինչ տեխնիկա է ոչնչացվել, իսկ ինչ վերաբերում է զոհերի թվին՝ կարող եմ նշել, որ այս պահին Ադրբեջանում շուրջ երկու տասնյակ զոհ կա՝ ըստ մամուլում տարածված ինֆորմացիայի, բայց իզուր է ակնկալել, որ Ադրբեջանում ստույգ թվերը կներկայացվեն, որովհետև մենք փորձ ունենք, որ Ադրբեջանը իրական թվերը չի ներկայացնում, և այս անգամ էլ բացառություն չէ»: