Ադրբեջանին զինելը, Հայաստանի դեմ հարձակումների խրախուսումը, սիրիացի վարձկանները. Ինչու ԱՄՆ-ն պետք է հրաժարվի Թուրքիայի հետ դաշնակցությունից

150

Եթե Վաշինգտոնն այդքան հաճախ չմիջամտեր Միջինարևելյան տարածաշրջանում, ռազմաբազաների և ռազմավարական դաշնակության կարևորությունն այդքան մեծ չէր լինի: Այս մասին գրում է Responsible State Craft պարբերականի վերլուծաբան Դուգ Բենդոուն՝ նշելով 8 պատճառ, որոնց համար ԱՄՆ-ն պետք է հրաժարվի Թուրքիայից՝ որպես ռազմավարական դաշնակցից:

Հեղինակը նշում է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը վերափոխել է իր երկրի հարաբերություններն ԱՄՆ-ի հետ բայց ոչ դեպի լավը:

«Էրդողանն իր երկիրը վերածել է բանտի»,- գրում է հեղինակը՝ հիշեցնելով, որ Freedom House-ը Թուրքիան անազատ է անվանել:

Հոդվածագիրը նշում է Թուրքիայի հետ դաշնակցությունից հրաժարվելու հետևյալ 8 պատճառը.

1. ՆԱՏՕ-ի դաշնակից Հունաստանի և ԵՄ անդամ Կիպրոսի դեմ հարձակումները

2. Ռուսաստանի հետ ռազմավարական հարաբերությունների կառուցումը՝ Մոսկվայից S-400 ՀՕՊ համակարգեր գնելով,

3. Միջերկրական ծովում նեոօսմանյան էսպանսիոնիստական ծովային դոկտրինա հաստատելու փորձը,

4. Ադրբեջանին զինելը և նրան խրախուսելը Հայաստանի դեմ հարձակումներ վերսկսելու հարցում, որի արդյունքը բազմաթիվ պատերազմական հանցագործություններն են, ինչպես նաև սիրիացի վարձկանների տեղափոխումն ու Ադրբեջանի կողմից պատերազմին ներգրավելը,

5. Լիբիայի քաղաքացիական պատերազմին միջամտելը,

6. «Իսլամական պետության» և Սիրիայում կռվող այլ ծայրահեղական խմբերին որպես համախոհ դիտարկելը՝ նպաստելով ԻՊ-ի սահմանային անցումներին և նավթի վաճառքին,

7. Սիրիայում քրդերին թիրախավորելը,

8. Սիրիացի վարձկաններին ռազմական ընկերությունների միջոցով օգտագործելն արտասահմանում, ինչպես օրինակ՝ Լիբիայում և Կովկասում: