Պահեստազորի սպա Արթուր Գրիգորյանը գրում է․
«Ռուս խաղաղապահները փորձել են մոտենալ Վերիշենի ուղղությամբ դիրքերին, որպեսզի բանակցեն ադրբեջանցիների հետ և փորձեն վերադարձնել գերեվարված Մ. Գյուլնաբարյանին: Այդ իսկ պահին ադրբեջանցիները կրակ են բացել ռուսական խաղաղապահների մեքենայի ուղղությամբ, նաև նռնակ են նետել՝ թեթև վիրավորելով մեկ ռուս խաղաղապահի:
Մինչ այժմ ոչ մի տեղեկություն գերեվարված Մ. Գյուլնաբարյանի մասին»:
Քիչ առաջ լուրը հաստատեցին նաև Փաշինյանին մոտ կանգնած տելեգրամյան ալիքները՝ նշելով․
«Այսօր երկու ռուս զինվորականները, որոնք ավելի վաղ պայմանավորվել էին ադրբեջանական կողմի հետ և փորձում էին հետ վերադարձնել այսօր գերեվարված հայ պայմանագրային զինծառայողին՝ ադրբեջանական ԶՈւ կրակահերթի տակ են հայտնվել և վիրավորում ստացել։
Երկու զինվորն էլ ողջ են»։