Ադրբեջանի ԶՈւ-ն կրակել է Լեռնային Ղարաբաղի ոստիկանական մեքենայի վրա․ ՌԴ ՊՆ մեկ օր ուշացած հայտարարությունը

93

Մարտի 5–ին Լեռնային Ղարաբաղի «Խայփալու» կոչվող տեղանքում Ադրբեջանի Հանրապետության զինվորականների կողմից Լեռնային Ղարաբաղի իրավապահ մարմինների աշխատակիցներով ավտոմեքենայի գնդակոծման հանգամանքով պայմանավորված՝ ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը բանակցություններ է վարում ադրբեջանական և հայկական կողմերի հետ։ Տեղեկությունը հայտնում ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։

«Ռուս խաղաղապահների ջանքերով ռազմական գործողությունները դադարեցվել են»,–ասված է հաղորդագրության մեջ։