Ադրբեջանի, Թուրքմենստանի եւ Թուրքիայի ԱԳՆ ղեկավարները կհանդիպեն Անկարայում

19

Ադրբեջանի, Թուրքմենստանի եւ Թուրքիայի ԱԳՆ ղեկավարները կհանդիպեն փետրվարի 23-ին Անկարայում: Այս մասին հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ-ն:

«Ծրագրվում է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի այցը Անկարա Ադրբեջանի, Թուրքիայի եւ Թուրքմենստանի ԱԳՆ ղեկավարների եռակողմ հանդիպմանը մասնակցության համար, որը կկայանա փետրվարի 23-ին»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Այն մասին, թե ինչ հարցեր կքննարկվեն այդ հանդիպման ընթացքում, չի հաղորդվում: