Ադրբեջանի, Թուրքիայի և ՌԴ-ի պատվիրակները դեմ են քվեարկել ԵԽԽՎ լիագումար նիստում հայ գերիների հարցի ներառմանը

250

Հայ գերիների ու տեղահանված անձանց հարցի քննարկումը քվեարկությամբ այսօր ներառվեց Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) լիագումար նիստի օրակարգում։ Հարցն ընդունվել է ձայների 93 «կողմ», 21 «դեմ» և 18 «ձեռնպահ» հարաբերակցությամբ։

Հայ գերիների հարցը քննարկվելու է վաղը։ Հատկանշական է, որ հարցին, ինչպես և սպասվում էր, դեմ են քվեարկել Ադրբեջանի ու Թուրքիայի պատվիրակները, նաև Ռուսաստանի 5 պատգամավորներ՝ Իրինա Ռոդնինան, Նիկոլայ Ռժակը, Յուրի Օլենիկովը, Սերգեյ Պախոմովն ու Լեոնիդ Սլուցկին։

Դեմ են քվեարկել նաև մեկական պատգամավորներ Սերբիայից ու Հունգարիայից։ Ռուսաստանից 7 պատգամավոր էլ ձեռնպահ է քվեարկել, տեղեկանում ենք ԵԽԽՎ պաշտոնական կայքից։