Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հետ քննարկեցինք Հայաստան-Արցախ համագործակցության մեծ օրակարգը՝ Զինված ուժերի բնականոն զարգացումից մինչեւ տնտեսության խթանում։ Այս մասին գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ կից տեղադրել հանդիպման տեսանյութը:
«Ցավոք, ռազմաքաղաքական պրոցեսները մեր տարածաշրջանում շարունակում է մնալ լարված: Ականատես ենք լինում սադրիչ գործողությունների, բայց մյուս կողմից մեր ռազմավարությունն ու մարտավարությունը եւ մեր փոխգործակցության, զարգացման ռազմավարությունը չի փոխվում, որովհետեւ այդ սադրանքները, որ տեղի են ունեցել եւ տեղի են ունենում, դրանք մեզ համար կանխատեսելի են: Մենք բազմիցս քննարկել ենք հնարավոր պարամետրերը»,-ասաց Փաշինյանը:
Առավել մանրամասն՝ տեսանյութում:











