Ադրբեջանի ՊՆ-ն հերթական սպառնալիքների տարափն է սկսել այն բանից հետո, երբ Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ զորախումբը հաստատեց, որ մարտի 5-ին ադրբեջանցիները կրակել են Արցախի ոստիկանության աշխատակիցների մեքենայի վրա։
Ադրբեջանը Ռուսաստանի պաշտպանության նախարարությանը մեղադրել է «փաստերը խեղաթյուրելու և կեղծ տեղեկություններ տարածելու» մեջ։ Բաքվում նեղսրտել են, որ ռուս խաղաղապահները ստիպված են եղել օգնություն ցուցաբերել և տարհանել լիկվիդացված ահաբեկիչներին։
«Ռուսական խաղաղապահ կոնտինգենտի ներկայացուցիչների կողմից առաջին բուժօգնություն ցուցաբերելու և միջադեպի հետևանքով վիրավորված մեր զինծառայողներին տարհանելու մասին տարածված տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը։ Մեր նահատակների և վիրավոր զինվորների տարհանումը շրջանից իրականացվել է մեր զինծառայողների կողմից»,- ասված է հաղորդագրության մեջ։
Ադրբեջանից կրկին խոսում Արցախի Պաշտպանության բանակի լուծարման մասին՝ չանելու դեպքում սպառնալով, որ «անհրաժեշտ միջոցները կձեռնարկեն վնասազերծելու և զինաթափելու այն»։
Բաքուն նաև նորից հայտարարել է Լաչինի միջանցքում «վերահսկողության ռեժիմի ապահովման անհրաժեշտության» մասին։