Ադրբեջանի պաշտպանության նախարարը սպառնացել է ռուս խաղաղապահներին. որն է նպատակը

136
Զաքիր Հասանով

Այսօր Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը խոսել է նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությունից հետո Արցախում տեղակայված ռուս խաղաղապահների մասին։

Հասանովը մասնավորապես հրահանգել է «համարժեք պատասխան տալ ինչպես սահմանային, այնպես էլ ռուս խաղաղապահների տեղակայման վայրերում ի հայտ եկող բոլոր սադրանքներին»։

Ստացվում է, որ Իլհամ Ալիևի՝ Հայաստանին ուղղված ուղիղ սպառնալիքներին միացավ Հասանովը՝ այս անգամ սպառնալով ռուս խաղաղապահներին։

Նշենք, որ ՌԴ ՊՆ-ն վերջերս սկսել է արձագանքել Արցախի տարածքում Ադրբեջանի ԶՈՒ-ի կողմից իրականացվող սադրանքներին։ Իսկ արդյոք կպատասխանե՞ն այս սպառնալիքին։