Ադրբեջանի նախկին դեսպանի մուտքը Ռուսաստան 50 տարով արգելվել է

49

Ռուսաստանի ներքին գործերի նախարարությունը (ՆԳՆ) որոշում է կայացրել Բելառուսում, Մոլդովայում, Պակիստանում Ադրբեջանի նախկին դեսպան Իսֆանդիյար Վահաբզադեի մուտքը Ռուսաստան 50 տարով արգելելու մասին:

Հայտնում է ТАСС-ը: Ավելի վաղ Պետդումայի փոխխոսնակ Պյոտր Տոլստոյը հայտնել էր, որ Վահաբզադեն տեսախցիկի առաջ ռուսներին խոզ էր անվանել: