ԿԱՐԵՎՈՐ. Ադրբեջանի կողմից կաշառված կոնգրեսականը հետ է կանչել հակահայկական բանաձևը

7
Ամերիկայի հայ ազգային կոմիտեից հայտնում են, որ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Հենրի Կուելյարը հետ է կանչել իր հակահայկական նախագիծը:

Նախագծով առաջարկվում էր, որ արգելափակվի Արցախին տրամադրվող օգնությունը՝ հիմնվելով կեղծ պնդման վրա, որ Հայաստանն աջակցել է Ղրիմի ռուսական բռնակցմանը:

Հայ ազգային կոմիտեն հայտնում է, որ Կուելյարը աշխատում է ադրբեջանական լոբբիի հետ:

Կոնգրեսում շրջանառվում է մեկ այլ հակահայկական նախագիծ, որի հեղինակը Կոնգրեսի թուրքական հաձնախմբի փոխնախագահ Սթիվ Քոհենն է: Վերջինս առաջարկել է արգելափակել Արցախում ականազերծման ծրագրի ֆինանսավորումը: