Ադրբեջանի հերթական պահանջն իրականացվեց․ Երասխի գործարանը տեղափոխվեց Արարատ

160

Երասխում հայ-ամերիկյան մետալուրգիական գործարանի կառուցման վայրը փաստացի Ադրբեջանի պահանջով տեղափոխվել է Արարատ քաղաքի հարակից տարածք։

Արարատի մարզի նույնանուն գյուղի վարչական տարածքում 8,9 հա հողատարածքն անհատույց հատկացնելու մասին համապատասխան որոշումն ընդունվել է։

Այնուամենայնիվ, արբանյակային կադրերը ցույց են տալիս, որ այս տարածքում շինարարությունը սկսվել է դեռևս 2023 թ. հուլիսի վերջին՝ հողատարածքը գործարանի սեփականատիրոջը՝ GTB Steel–ին հանձնելուց մի քանի ամիս առաջ:

Հիշեցնենք, որ ի սկզբանե Երասխում կառուցվող գործարանի շինարարության հնարավոր տեղափոխման մասին պաշտոնապես սկսել էին խոսել սեպտեմբերին։ Դրան նախորդել են Ադրբեջանի ԶՈւ դիրքերից գործարանի տարածքի վրա բազմաթիվ գնդակոծությունները։