Ադրբեջանի հարձակման հետևանքով խախտվել է Հայաստանի տարածքային ամբողջականությունը․ Վալերի Բուայե

140
Վալերի Բայե

Ֆրանսիայի Սենատի «Հանրապետականներ» խմբակցության անդամ, Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի փոխնախագահ Վալերի Բուայեն հայտարարություն է տարածել Հայաստանի տարածքի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիայի առնչությամբ: Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի փոխնախագահը նշել է, որ կրկնվում է 2020 թվականի 44-օրյա պատերազմի սցենարը, այս անգամ Ադրբեջանի զինված ուժերի ռմբակոծությունների հետեւանքով Սյունիքում եւ այլ վայրերում խախտվել է ինքնիշխան Հայաստանի տարածքային ամբողջականությունը:

«Եթե Ադրբեջանի այս հարձակումը հաստատվի, անհրաժեշտ կլինի միասնական եւ անհապաղ միջազգային արձագանք»,- գրել է Բուայեն: