Ադրբեջանի պետական նավթային ֆոնդի (SOFAR)՝ 2020 թվականի հունվար-հուլիս ամիսներին Ազերի-Չիրագ-Գյունեշլի (ACG) բլոկի և Շահ Դենիզ հանքավայրի շահութաբեր նավթի և գազի վաճառքից ստացված հասույթը կրճատվել է 2 անգամ:
Այն կազմել է 2 մլրդ 700,5 մլն դոլար։ 2019-ի նույն ժամանակահատվածում նավթից ու գազից ստացված հասույթը կազմել է 5 մլրդ 357 մլն դոլար։ Այսպիսով՝ մեկ տարվա տարբերությամբ եկամուտները նվազել են գրեթե կրկնակի։














