Ադրբեջանի գլխավոր շտաբի պետը վիրավորել է թուրք զինվորականներին

8
Ադրբեջանի ՊՆ-ն հերքում է տեղական մամուլում շրջանառվող այն հրապարակումները, որ գլխավոր շտաբի պետ Նաջմեդին Սադիկովը վիրավորել է թուրք զինվորականներին:

Իհարկե, գերատեսչությունը դրա համար մեղադրել է «արտերկրում տեղակայված եւ Ադրբեջանի հանդեպ թշնամաբար տրամադրված աղբյուրներին, ինչպես նաեւ որոշ չարամիտների, որոնք ֆինանսավորվում եւ հրահանգներ են ստանում Հայաստանի հատուկ ծառայությունների կողմից»:

Մասնավորապես, նշվում է, որ Սադիկովը վերջերս կայացած օպերատիվ նիստի ժամանակ դժգոհություն է հայտնել համատեղ վարժանքների ընթացքում Թուրքիայի վարքագծից եւ վիրավորանքներ է հնչեցրել թուրքական զինուժի հասցեին: Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հավաստիացրել է, որ այդ ամենը «սուտ» է, որն ուղղված է «բանակի աճող իմիջը խաթարելուն»: