Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչները հանդիպել են խաղաղապահների մասնակցությամբ

134

Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարության անմիջական մասնակցությամբ Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպում է կայացել։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնել են Արցախում ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունից։

Հանդիպման ընթացքում պայմանավորվածություններ են ձեռք բերվել Լեռնային Ղարաբաղի սպառողների էլեկտրամատակարարումը և գազամատակարարումը վերականգնելու վերաբերյալ:

Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը շարունակում է բանակցությունները Բերձորի միջանցքով ավտոմոբիլային տրանսպորտի անարգել երթևեկությունը վերսկսելու վերաբերյալ:

Նշենք, որ որևէ տեղեկություն չկա, թե ով է Արցախից հանդիպել Ադրբեջանի ներկայացուցչի հետ։