Ադրբեջանի ճանպարհային ոստիկանությունը Գորիս-Կապան ճանապարհին տուգանել է ՀՀ քաղաքացուն․ ինչ անի քաղաքացին

131

Ադրբեջանի ճանպարհային ոստիկանությունը Գորիս-Կապան ճանապարհին տուգանել է ՀՀ քաղաքացուն: ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի ժամանակ ահազանգեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը:

«Նրան կտրոն է տրվել, երբ մեր քաղաքացին հարցրել է՝ ի՞նչ անեմ, ադրբեջանցին ասել է՝ կարող ես մեր ոստիկանության հաշվեհարմարին տուգանքը վճարել: Հատուկ շեշտվել է, որ չվճարելու դեպքում՝ մյուս անգամ այդ հատվածով անցնելիս, ՀՀ քաղաքացիների մեքենաները բռնագրավելու են և տանելու են տուգանային հրապարակ,-ասաց Մանուկյանը և հարց ուղղեց փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանին,- Ի՞նչ անի Հայաստանի քաղաքացին, որը պարբերաբար անցնում է այդ ճանապարհով: Ճանապարհին ֆրանսիացի ոստիկան չի կանգնած, որ օբյեկիվ գնահատական տա, այլ ադրբեջանցի ոստիկան է, որը ցանկացած օր կարող է տուգանել»:

Արա Ֆիդանյանն արձագանքեց,որ նման տեղեկություն չունեն․ «Եթե նման դեպք է տեղի ունեցել, պետք է համապարփակ ուսումնասիրության ենթարկել տվյալ հարցը, պետք է դրան իրավական գնահատական տրվի, որպեսզի հասկանանք՝ դրա իրավական հետևանքներ»,-ասաց փոխոստիկանպետը: