Ադրբեջանի ԱԳ ղեկավարը հայտնել է Հադրութի շրջանում 62 հայերի գերեվարման մասին

152
Ջեյհուն Բայրամով

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտնել է Արցախի Հադրութի շրջանում 62 հայերի գերեվարման մասին: Այս մասին նա գրել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին ուղղված նամակում՝ գերիներին ներկայացնելով որպես «դիվերսանտներ»:

Նամակում նշվում է, որ Հայաստանի քաղաքացիները գերեվարվել են ռազմական գործողությունների ավարտից եւ նոյեմբերի 9-ի հայտարարության ստորագրումից հետո: